ՀԲԸՄ-ն կշնորհավորի Շառլ Ազնավուրի հոբելյանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական բարեգործական ընդհանուր միության փարիզյան մասնաճյուղը մարտի 7-ին կշնորհավորի Շառլ Ազնավուրի ծննդյան 90 և ստեղծագործական գործունեության 80-ամյա հոբելյանները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ազնավուրի ֆեսբուքյան պաշտոնականէջը, « Շառլի կյանքը» տուրք-շոուն կանցկացվի ՀԲԸՄ «Ալեք Մանուկյան» մշակութային կենտրոնում: Միջոցառման ընթացքում երգիչ Բենուա Մարշալը կկատարի Ազնավուրի ստեղծագործությունները:

«Այս շոուի միջոցով կվերաբացահայտվեն Ազնավուրի ոչ միայն հայտնի, այլև ոչ այնքան հայտնի ստեղծագործությունները: Կխոսվի նաև կյանքի մասին: Այս ջազային երաժշտությունը տանում է մեզ հարուստ և ոճով տարբեր երաժշտական աշխարհի սիրտը` տալով նուրբ արտացոլում: His youth (Նրա կյանքը) գործը ստեղծում է տրամադրություն, իսկ Thank you Madam Life-ը (Շնորհակալություն, տիկին Կյանք) պարուրում է ձեզ: Վայելեք հիասքանչ ճամփորդություն կատարելու հնարավորությունը»,- նշված է միջոցառման նկարագրության մեջ:

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հիմնադրվել է 1906 թվականի ապրիլի 15-ին, Կահիրեում (Եգիպտոս)` հայտնի ազգային գործիչ Պողոս Նուբարի և եգիպտահայ համայնքի ականավոր ներկայացուցիչների նախաձեռնությամբ` հայ ժողովրդի հոգևոր և մշակութային զարգացմանը նպաստելու համար:ՀԲԸՄ-ն այսօր ունի իր մասնաճյուղերն աշխարհի մի շարք քաղաքներում:

Հայերեն English

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում