Մշակույթ

France 2-ը կցուցադրի Շառլ Ազնավուրի շոուն

2 րոպեի ընթերցում

France 2-ը կցուցադրի Շառլ Ազնավուրի շոուն

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: France 2 հեռուստաալիքը փետրվարի 1-ին կցուցադրի Շառլ Ազնավուրի` Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում նկարահանված Hier Encore (Դեռ երեկ) 4-րդ շոուի տեսագրությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ազնավուրի պաշտոնական ֆեյսբուքյան էջը, շանսոնյեի օրիգինալ գաղափարի վրա հիմնված Hier Encore շոուի պրոդյուսերներն են ինքն` Ազնավուրը, և Պատրիկ Չարլզ Սքուրը: Շոուն վարում է Վիրջինիա Գիլհաումը:

«Շառլ Ազնավուրը հրավիրում է ձեզ կրկին «Օլիմպիա»` մասնակցելու ֆրանսիական երգերին նվիրված հատուկ տուրք-երեկոյի: Շոույի միջոցով ներկայացվում է ֆրանսիական երգերի ժառանգությունը: Լեգենդար «Օլիմպիա» համերգասրահում ձայնագրված այս հանդիսությունը համատեղում է անմոռանալի իրադարձություններ և երգերի արխիվային կադրեր պարունակող ավելի քան երկու ժամ: Ծրագրի նախաձեռնողը Շառլ Ազնավուրն է, իսկ Վիրջինիա Գիլհաումը` ծրագրի համակարգողը»,- նշված է միջոցառման նկարագրության մեջ:

«Օլիմպիա»-ում տեղի ունեցած 4-րդ շոուն դեռ կգտնի շատ հետաքրքիր պատմություններ, գաղտնիքներ, անեկդոտներ, որոնք կպատմի ինքն` Ազնավուրը: «Դուք կբացահայտեք Ազնավուրին այնպես, ինչպես երբեք չեք տեսել»- այս նախադասությունը միջոցառման բնորոշումն է:

Միջոցառմանը մասնակցում են Դենի Բունը, Լիան Ֆոլին, Ամել Բենթը, Հելեն Սեգարան և այլ աստղեր, ովքեր կատարում են ֆրանսիական երգեր: Նկարահանումները կատարվել են Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում, 2014 թվականի հունվարի 8-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում