Նախագահ Ռոբերտ Քոչարյանը վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել Մարգարյանների ընտանիքին
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախագահ Ռոբերտ Քոչարյանը վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել Մարգարյանների ընտանիքին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից,ուղերձում ասված է. «Խորապես վշտացած եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ, ակնառու պետական գործիչ եւ սիրելի բարեկամ Անդրանիկ Նահապետի Մարգարյանի անժամանակ մահվան գույժով: Նրա մահը ծանր կորուստ է ոչ միայն Մարգարյանների ընտանիքի, այլեւ ողջ հայ ժողովրդի համար: Հայտնում եմ Ձեզ իմ խորին ցավակցությունը, մաղթում եմ Ձեզ համբերություն եւ ոգու կորով: Անդրանիկ Մարգարյանի հիշատակը վառ է մնալու մեր ժողովրդի սրտումե: