ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Լոռումարզպետ Ա. Քոչարյանի հետ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 1ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզի առաջնահերթ խնդիրներն են քննարկվել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մարզպետ Արամ Քոչարյանի այսօրվա աշխատանքային հանդիպմանը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից, նախագահը մտահոգություն է հայտնել գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանների շինարարության տեմպերի առիթով: Խոսվել է մարզի խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների գործարկմանն առնչվող խնդիրների, նաեւ` մարզում գյուղատնտեսությունը զարգացնելու համար 2007թ. նախատեսված ծրագրերի մասին: ՀՀ նախագահը քննարկված հարցերի շուրջ տվել է հանձնարարականներ: