Բագրատունյաց փողոցում բախվել են «Դեու» և «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենաներ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Բագրատունյաց փողոցում հունվարի 13-ին` ժամը 21.20-ին, իրար են բախվել «Դեու» և «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենաներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, «ՎԱԶ-2115»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: