Հանրապետության հրապարակում 65-ամյա տղամարդ է վրաերթի ենթարկվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԲՄՎ X 6» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հունվարի 13-ին` ժամը 21.10-ին, Երևանի Հանրապետության հրապարակում վրաերթի է ենթարկել 65-ամյա տղամարդու, որը նշված վայրում բուժօգնություն է ստացել շտապօգնության խմբի կողմից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: