«Գրավիտացիա» ֆիլմը առաջատարն Է դարձել BAFTA-ի մրցանակի անվանակարգերի թվով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալֆոնսո Քուարոնայի «Գրավիտացիա» տեխնոթրիլերը՝ գլխավոր դերերում Ջորջ Քլունիի եւ Սանդրա Բալոքի մասնակցությամբ, դարձել Է առաջատարը Մեծ Բրիտանիայի կինո- եւ հեռուստաարվեստի ակադեմիայի (BAFTA) մրցանակի անվանակարգերի թվով, որի դափնեկիրները հայտնի կդառնան փետրվարի 16-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Մրցանակի հավակնորդներին հունվարի 8-ի առավոտյան BAFTA-ի՝ Լոնդոնի կենտրոնակայանում հայտարարել են բրիտանացի երիտասարդ դերասաններ Լյուկ Էվանսը եւ Հելեն Մակքրորին: «Գրավիտացիան» ստացել Է 11 անվանակարգ, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ», «Կնոջ լավագույն գլխավոր դեր», «Լավագույն ռեժիսոր» եւ «Նշանավոր բրիտանական ֆիլմ» անվանակարգերը:

Լավագույն ֆիլմ մրցանակի համար պայքարում «Գրավիտացիայի» մրցակիցներն են դարձել Սթիվ Մակքուինի «Տասներկու տարվա ստրկություն» պատմական կենսագրական ֆիլմը, Դեւիդ Օ'Ռասելի «Շահախարդախություն ամերիկյան ձեւով» քրեական տրագիկոմեդիան, Փոլ Գրինգրասի «Կապիտան Ֆիլիպս» իրական իրադարձությունների վրա հիմնված կինոթրիլերը եւ Սթիվեն Ֆրիրզի «Ֆիլոմենա» կենսագրական դրաման:

Տղամարդու լավագույն դերի համար մրցանակին հավակնում են Չիվեթել Էջիոֆորը («Տասներկու տարվա ստրկություն»), Քրիստիան Բեյլը («Շահախարդախություն ամերիկյան ձեւով»), Բրյուս Դեռնը («Նեբրասկա»), Լեոնարդո դի Կապրիոն («Գայլերն Ուոլ սթրիթից») եւ Թոմ Հենքսը («Կապիտան Ֆիլիպս»): Կնոջ լավագույն դերի համար մրցանակի հավակնորդուհիների ցուցակը բաղկացած Է վաղուց կայացած «աստղերից». Սանդրա Բալոքը մրցանակի համար կպայքարի Էմի Ադամսի («Շահախարդախություն ամերիկյան ձեւով»), Քեյթ Բլանշեթի («Կապուտաչյա Ժասմինը»), Էմմա Թոմսոնի («Փրկել Միստր Բենքսին») եւ Ջուդի Դենչի («Ֆիլոմենա») հետ:

BAFTA-ի մրցանակների հանձնման արարողությունը տեղի կունենա «Քովընտ Գարդեն» օպերայի եւ բալետի թագավորական թատրոնի շենքում, դրան կմասնակցեն բազմաթիվ համաշխարհային կինոաստղեր, իսկ արարողությունը կրկին կվարի հայտնի գրող եւ դերասան Սթիվեն Ֆրայը:

Դափնեկիրները նվեր կստանան BAFTA-ի ոսկե դիմակ: Մրցանակը հանձնվում Է 1947 թվականից եւ ԱՄՆ-ի սահմաններից դուրս խոշորագույն ոչ փառատոնային կինոպարգեւն Է:

Հայերեն Русский

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին