Խարկովում Ուկրաինայի ՆԳ նախկին նախարար Լուցենկոյի եւ նրա կնոջ վրա «զելյոնկա» են լցրել
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խարկովում դեկտեմբերի 28-ին «զելյոնկա» են լցրել «եվրամայդանի» ակտիվիստ, Ուկրաինայի նեքին գործերի նախարարության նախկին ղեկավար Յուրի Լուցենկոյի եւ նրա կնոջ՝ «Բատկիվշչինա» ընդդիադիր կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր Իրինա Լուցենկոյի վրա, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ուկրաինական ՈՒՆԻԱՆ գործակալությանը:
«Միջադեպը տեղի Է ունեցել Շեւչենկոյի հուշարձանի առաջ, որտեղ ամեն օր տեղի Է ունենում տեղական «եվրամայդանը»: Լուցենկոյի եւ նրա կնոջ վրա նախ «զելյոնկա» Է լցրել մի կին, իսկ մի քանի րոպե անց ընդդիմադիր քաղաքական գործիչների վրա կանաչ դեղ լցնելու փորձը կրկնել Է մի տղամարդ: Երկու հարձակվողներին Էլ միլիցիոներները ձերբակալել են»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ մի քանի անգամ «զելյոնկա» են լցրել նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի պաշտպան Սերգեյ Վլասենկոյի վրա՝ եւ նույնպես Խարկովում: Իսկ վերջերս «զելյոնկա» Էին շփել խորհրդարանի պատգամավոր Իննա Բոգոսլովսկայայի վրա, որը դուրս Է եկել կառավարող Ռեգիոնների կուսակցության շարքերից: Բոգոսլովսկայային «ներկել» Էին Կիեւում, նա խարկովցի Է եւ հաճախ Է լինում Խարկովում: