Վարչապետն ուղղակի ներդրումների աճը կապում է էկոնոմ-կարգի բնակարանաշինության սկզբի հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում ուղղակի ներդրումների ծավալների անկումը կապված է շինարարության ոլորտում «փուչիկի» պայթելու հետ: Շինարարությունն աշխուժացնելու համար անհրաժեշտ է քաղաքացիների խնայողություններն ուղղել էկոնոմ-կարգի բնակարանաշինությանը: Այս մասին դեկտեմբերի 27-ին հրավիրած տարեկան ամփոփիչ ասուլիսին նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կայուն անկման միտում ունի վերջին 5 տարիների ընթացքում, և սա լրջագույն պրոբլեմ է, որի հետ մենք առնչվում ենք: Համար մեկ խնդիրը, որ մենք պետք է լուծենք, վերաբերում է շինարարության ոլորտին» - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վարչապետը՝ հավելելով, որ նախկինում ուղղակի ներդրումների մեծ մասը շինարարության ոլորտին է բաժին ընկել:

Տիգրան Սարգսյանը նշեց տեղեկատվական ոլորտում կատարված մեծածավալ ներդրումների մասին, որն ազդել է ներդրումների տեսակարար կշռի վրա: «Եթե դրանք հանում ենք, ապա հիմնական խնդիրը շինարարության ոլորտի, մասնավոր հատվածի կողմից իրականացվող շինարարական ներդրումներն են, որոնք այսօր էապես նվազել են, և դա է պատճառը, որ շինարարության ոլորտի տեսակար կշիռը համախառն ներքին արդյունքում 2 անգամ նվազել է հետճգնաժամային ընթացքում»,- պարզաբանեց վարչապետը՝ հավելելով, որ տնտեսական աճի հիմնական շարժիչը շինարարությունն էր 2008թ.-ի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից առաջ:

Տիգրան Սարգսյանը կարևորեց տնտեսության դիվերսիֆիկացիայի միջոցով այդ խնդիրը լուծելը: Վարչապետը խոսեց շինարարության ոլորտում «փուչիկի» մասին: «Տեղի էր ունենում գների աճ տարեկան 15-ից 20 տոկոսով, և արդյունաբերական տարբեր ճյուղեր շինարարության համեմատդառնում էին ոչ մրցունակ, և ֆինանսական միջոցներն արդյունաբերական ճյուղերից դուրս էին բերվում և ուղղվում շինարարության ոլորտ, որովհետև եկամտաբերության մակարդակը միայն գների աճի պատճառով չափազանց բարձր էր»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ տնտեսվարողները նախընտրում էին փակել գործարանը, այդ գումարով գնել բնակարան և մեկ տարի անց վաճառել այն: «Երբ այդ փուչիկը պայթեց, այդ ֆինանսական միջոցները հայտնվեցին սեփականատերերի ձեռքում, ովքեր որոշում էին կայացնում, թե ինչպես և որտեղ այդ ներդրումները կատարեն»,- ասաց Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է քաղաքացիների փոքրածավալ խնայողություններն ուղղել շինարարության ոլորտ:

Հայերեն English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան