«Ռոսնեֆտ»-ը 400 միլիոն դոլար կներդնի ՀՀ-ում անվադողերի արտադրության ձեռնարկություն հիմնելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը Հայաստանում անվադողերի արտադրության ձեռնարկություն կառուցելու համար կներդնի 400 միլիոն դոլար: Անվադողերի հումքը լինելու է Հայաստանում արտադրվելիք կաուչուկը: Այս մասին դեկտեմբերի 27-ին հրավիրած տարեկան ամփոփիչ ասուլիսին նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Տիգրան Սարգսյանը հիշեցրեց «Ռոսնեֆտ»-ի նախագահ Իգոր Սեչինի հայտարարությունը ՀՀ Նախագահի հետ հանդիպման ժամանակ, որին մասնակցում էր նաև ՌԴ Նախագահը: Սեչինի հայտարարության համաձայն՝ «Ռոսնեֆտ»-ը իտալական ընկերության հետ եկել է համաձայնության, հաստատվել է ներդրումային ծրագիրը՝ Հայաստանում նոր ձեռնարկություն կառուցելու վերաբերյալ: «Այդ ձեռնարկությունը ենթադրում է 400 միլիոն դոլարի ներդրումներ, որ «Ռոսնեֆտ»-ը պետք է իրականացնի Հայաստանի Հանրապետությունում, և դա վերաբերում է նոր գործարանին, որն արտադրելու է անվադողեր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վարչապետը:

Տիգրան Սարգսյանը նշեց, որ «Ռոսնեֆտ»-ի հետ բանակցությունները շարունակվում են: «Առաջին փուլում մենք արդեն հստակ պատկերացում ունենք այդ նոր ձեռնարկության կառուցման հետ կապված: Երկրորդ փուլը պետք է վերաբերի «Նաիրիտ»-ի հետ հարաբերություններին՝ այս նոր ներդրման ծավալներում»,- ասաց վարչապետը:

Դեկտեմբերի 25-ին ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանի և «Ռոսնեֆտ» խոշորագույն նավթային ընկերության նախագահ Իգոր Սեչինի գլխավորած պատվիրակության հանդիպման ավարտին «Ռոսնեֆտ», «ՊԻՐԵԼԼԻ Թայր Ռուսաստան» և «Ռոսնեֆտ-Հայաստան» ընկերությունների ներկայացուցիչները ստորագրել են համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ Հայաստանում բութադիենստիրոլային կաուչուկի արտադրության նպատակով համատեղ ձեռնարկության ստեղծման մասին փոխըմբռնման հուշագիր:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան