Տնտեսություն

ՄՄ-ին միանալու «ճանապարհային քարտեզում» չկա ընդհանուր արժույթի վերաբերյալ կետ. ՀՀ վարչապետ

2 րոպեի ընթերցում

ՄՄ-ին միանալու «ճանապարհային քարտեզում» չկա ընդհանուր արժույթի վերաբերյալ կետ. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի օրակարգում, ինչպես նաևՄաքսային միությանը անդամակցելու վերաբերյալ կազմվող «ճանապարհային քարտեզում» ռուբլիով ընդհանուր արժույթի վերաբերյալ հարց չի քննարկվել։ Այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նրա խոսքով՝ ընդհանուր արտարժույթի համար շատ վաղ է խոսել, քանի որ դեռ նույնիսկչի ուրվագծվել ՄՄ-ի մաքսային սահմանը։ «Այն, որ ես խոսել եմ ընդհանուր արտարժույթի մասին, չի վերաբերել Մաքսային միությանը։ Ես առաջարկել եմ Ռուսաստանի հետ գործարքներն իրականացնել ռուբլիով, որը հնարավորություն կտա Հայաստանում նվազեցնել դոլարիզացիայի մակարդակը։ Միջազգային կառույցները բազմիցս են նշել, որ Հայաստանում դոլարիզացիայի մակարդակը չափազանց բարձր է։ Դա մեզ համար խոցելի կետ է, քանր որ համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող դեպքերը անմիջական ազդում են մեզ վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վարչապետը։ Նա նշեց, որ եթե Ռուսաստանի հետ իրականացվող արտարժությին գործարքները կատարվեն ռուբլիով, ապա դա կդիվերսիֆիկացնի մեր արժութային համակարգը։ «Սակայն ռուբլին չի համարվում ազատ փոխարկելի արժույթ և մեր բանկերը ռուբլով գործարքներ չեն իրականացնում։ Կենտրոնական բանկը չի կաող ռուբլիով պահուստներ ունենալ»,- հավելեց վարչապետը։

Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանըհայտարարել էր Մաքսային միությանըմիանալու որոշմանմասին: Մաքսային միությանն անդամակցելու` Հայաստանի «ճանապարհային քարտեզը» հաստատվեց դեկտեմբերի 24-ին, Մոսկվայում անցկացված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում: ՄՄ-ին անդամակցելու պարագայում նախատեսվում է, որ ՀՀ ՀՆԱ-ն կաճի ավելի քան 4 տոկոսով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում