Վարչապետը պարզաբանեց գազի սակագնի նվազեցման հարցը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետք է ավելանան գազի սպառման ծավաները, նվազեն «Հայռուսգազարդ»-ի ծախսերն, ու նոր հսկայական ներդրումների պայմաններում գազի սպառման ծավալները կաճեն, ինչն էլ կնպաստի սակագնի նվազմանը: Դեկտեմբերի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` հավելելով, որ գազի սակագինը սահմանին 189 դոլար է, իսկ քաղաքացիներին, միջին հաշվարկով, վաճառվում է 310 դոլարով:

Ըստ վարչապետի` սա բարձր գին է գազի համար, սակայն դա ունի իր պատճառները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` սահմանից այս կողմ գազի սակագնի մեջ առկա տարբերությունը ներառում է «Հայռուսգազարդ» ՓԲԸ ընկերության ծախսերը, որոնք կազմում են 60 դոլար 1000 խմ գազի բաշխման համար, կորուստները հաշվառված են 11 դոլար, իսկ ավելացված արժեքի հարկի բաղադրիչը 50 դոլար է: «Հիշեցնեմ, որ սոցիալապես խոցելի խավերի համար կառավարությունը սուբսիդավորում է գազի գինը, որպեսզի քաղաքացիների համար լրացուցիչ ծախս չլինի: Գոյություն ունի ՀՀ Նախագահի հանձնարարականը` սուբսիդավորումը շարունակել նաեւ հաջորդ տարի, որպեսզի թանկացումները բացասաբար չազդեն հասարակության վրա»,- ասաց վարչապետը:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան