Կառավարության ծրագրերն ուղղված կլինեն բարձր աշխատավարձով աշխատատեղերի ստեղծմանն ու կրթության հասանելիությանը. ՀՀ վարչապետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում աղքատության վերացման համար առաջնային պետք է լինի այնպիսի աշխատատեղերի ստեղծումը, որոնք կապահովեն բարձր աշխատավարձ և ամսական ավելի քան 150 հազար դրամ եկամուտ կապահովվի։ Երկրորդ խնդիրը կրթության հասանելիությունն է, որի ուղղությամբ Հայաստանիկ կառավարությունն արդեն իսկ սկսել է ծրագրեր իրականացնել։ Այս մասին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան-ինստիտուտում անցկացվող տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նրա խոսքով՝ կառավարության հետագա քայլերը պետք է ուղղված լինեն հենց այդ խնդիրների լուծմանը։

«Կառավարության հիմնական նպատակներից է աղքատության վերացումը, քանի որ դա վերաբերում է հազարավոր մարդկանց և ընտանիքների։ Այս խնդիրը մեր երկրում առաջացավ 1992-93 թվականներին, երբ մենք ունեցանք սոցիալ-տնտեսական կոլապս, և քաղաքացիների կենսամակարդակը անկում ապրեց։ Այդ տարիներին աղքատության ցուցանիշը մոտեցել էր 94 տոկոսին։ Հետագա տարիներին ձևավորվեց մի խավ, որ կարողացավ լուծել իր սոցիալ-տնտեսական խնդիրները, սակայն մեզ դեռ չի հաջողվել ձևավորել միջին խավ։ Հիմա ծայրահեղ աղքատության շեմը 20 հազար դրամ է, իսկ աղքատության շեմը 30 հազարից մի քիչ ավելի է։ Հասկանալի է, որ այս վիճակագրությամբ հնարավոր չէ ճիշտ պատկերացում կազմել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վարչապետը։ Նա նշեց, որ աղքատության խնդիրը լրջագույն մարտահրավեր է, որ կանգնած է Հայաստանի առջև։ Աղքատության վերացման համար գործադիրի հետագա ծրագրերը ուղղված են լինելու բարձր աշխատավարձով նոր աշխատատեղերի ստեղծմանը և կրթության հասանելիությանը։ «Առաջին անգամ մենք հայտարարում ենք, որ պետությունը կրում է պատասխանատվություն մասնավոր հատվածի հետ միասին արդյունաբերական քաղաքականույուն մշակելու և իրականացնելու համար։ Մենք պետք է ոչ միայն միջավայր ստեղծենք, այլև կրենք այդ պատասխանատվությունը։ Մասնավոր հատվածի հետ 12 ոլորտներում մենք իրականացնում ենք համատեղ աշխատանք։ Միևնույն ժամանակ մենք հասանելի ենք դարձնում բարձրագույն կրթությունը։ Ֆինանսական դրությունը չի կարող լինել պատճառ, որ երիտասարդը չստանա կրթություն»,- ասաց Սարգսյանը։

2012-ին աղքատության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է եւ կազմել 32,4 տոկոս` նախորդող 2011 թվականի 35 տոկոսի համեմատ: Քաղաքներում աղքատության մակարդակը 32,5 տոկոս է, գյուղերում` 32,1 տոկոս: Ընդ որում, աղքատությունը 2008-2012-ին ավելի արագ ավելանում էր քաղաքային բնակավայրերում, քան գյուղական` 4,9 տոկոսային կետ` 4,6 տոկոսային կետի դիմաց: Աղքատության ամենացածր ցուցանիշը Երեւանում է` 25,6 տոկոս, որը 1,6 անգամ ավելի ցածր է մայրաքաղաքից դուրս գտնվող այլ բնակավայրերի համեմատ: Սակայն անցած տարիներին աղքատությունն ավելի արագ տեմպերով աճել է հենց Երեւանում` 5,5 տոկոսային կետով, այլ քաղաքների 4,4 տոկոսային կետի համեմատ:

Հայերեն Русский

ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք

Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 37 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում