Միջազգային

Պայթյուն Է որոտացել Չեռնոգորիայի Vijesti թերթի խմբագրատանը

1 րոպեի ընթերցում

Պայթյուն Է որոտացել Չեռնոգորիայի Vijesti թերթի խմբագրատանը

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհայտ անձինք անցած գիշեր պայթուցիկ սարք են տեղադրել Չեռնոգորիայի Պոդգորիցա քաղաքում Vijesti թերթի գլխավոր խմբագիր Միխայիլ Յովովիչի գրասենյակի պատուհանի տակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հրատարակությունը հաղորդել Է իր ինտերնետ-կայքում:

Չնայած ուշ ժամին, շենքում գտնվում Էին լրագրի հերթական համարը պատրաստող 15 աշխատակիցներ: Երջանիկ պատահականությամբ ոչ ոք չի տուժել, բայց պայթյունից վնասվել են մի շարք հարկաբաժիններ: Ոստիկանությունը հետաքննություն Է սկսել: Որոնվում են չարագործները, որոնք նկատել են տեսախցիկները:

Ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, սա թերթի վրա կատարված առաջին հարձակումը չԷ: Ավելի վաղ քանիցս քարկոծել են խմբագրատունը, հրատարակության լրագրողները ենթարկվել են ֆիզիկական հարձակումների: 2011 թվականին Vijesti-ին պատկանող ավտոմեքենաների մի շարք հրկիզումներն այստեղ նույնպես կապում են թերթի մասնագիտական գործունեության հետ: Հրատարակության տնօրեն Ժելկո Իվանովիչի խոսքով՝ այս միջադեպը «ճնշման քաղաքականության շարունակությունն Է եւ իշխանությունների կողմից ստեղծված այն մթնոլորտի արտացոլումը, որում անկախ ԶԼՄ-ների վրա հարձակումներն անպատիժ են մնում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում