ԱՊՀ-ի երկրների պատմաբանները համատեղ ուսումնական ձեռնարկ կպատրաստեն Հայրենական մեծ պատերազմի մասին. Չուբարյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ-ի երկրների պատմաբանները համատեղ ուսումնական ձեռնարկ կպատրաստեն Հայրենական մեծ պատերազմի պատմության մասին: Որոշումն ընդունվել Է ԱՊՀ-ի երկրների պատմության ինստիտուտների տնօրենների ընկերակցության նիստում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի համաշխարհային պատմության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանը հայտնել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործկալությունում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մենք տնօրենների հետ համատեղ որոշում ընդունեցինք: Բոլոր երկրները համաձայնեցին, որ ուսումնական ձեռնարկ պատրաստենք Հաղթանակի 70-րդ տարեդարձի առթիվ: Փոխհամաձայնություն ձեռք բերվեց այն բանի շուրջ, որ գիրքը կգրվի Հայրենական մեծ պատերազմում եւ Երկրորդ Համաշխարհային պատերազմում հաղթանակի 70-ամյակի առթիվ»,-ասել Է Չուբարյանը:

«Նոր գրքի հայեցակարգը պատրաստում են մեր բելառուս գործընկերները»,-ճշտել Է նա:

Պատմության ինստիտուտների տնօրենների ընկերակցության նիստին, որը տեղի Է ունեցել անցած շաբաթ Կիեւում, մասնակցել են Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Ղազախստանը, Ադրբեջանը, Հայաստանը, Մոլդովան, Տաջիկստանը: Ղրղզստանի եւ Ուզբեկստանի պատմության ինստիտուտների ղեկավարներն ուղարկել են իրենց գրավոր համաձայնությունը:

Հայերեն Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները