ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետությունում 2007 թվականի մարտի 28-ին սուգ է հայտարարվել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 26-ին հրամանագիր է ստորագրել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում 2007 թվականի մարտի 28-ին սուգ հայտարարելու մասին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից,ՀՀ նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին, Երեւանի քաղաքապետին հանձնարարվել է Հայաստանում եւ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում սգո օրը իջեցնել ՀՀ պետական դրոշը: