Միջազգային

Կիեւի Մայդանում Ամանորի գիշերն սպասում են Pink Floyd-ին եւ Modern Talking-ին

1 րոպեի ընթերցում

Կիեւի Մայդանում Ամանորի գիշերն սպասում են Pink Floyd-ին եւ Modern Talking-ին

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիեւի Անկախության մայդանում Ամանորի գիշերը կկայանա տոնական մեծ համերգ, որի մասնակիցների թվում կարող են լինել Pink Floyd եւ Modern Talking խմբերը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:«Մենք սպասում ենք, որ Ամանորի գիշերը Մայդանում կհավաքվի առնվազն մեկ միլիոն մարդ, եւ դա կարող է դառնալ համաշխարհային ռեկորդ»,- պատմել է Միխայիլ Բլավացկին, որը կատարում է այսպես կոչված Ազգային դիմադրության շտաբի պարետի պարտականությունները:

Բլավացկին հայտնել է, որ բանակցություններ են ընթանում համերգին Pink Floyd լեգենդար բրիտանական խմբի եւ 80-ական թվականներին Խորհրդային Միությունում մեեծ ժողովրդականություն վայելող Modern Talking գերմանական խմբի մասնակցության շուրջ:

Ուկրաինական ընդդիմության առաջնորդները խոստացել են իրենց ընտանիքների հետ միասին Նոր տարին դիմավորել Մայդանում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում