Պուտինը սահմանել Է «1941 – 1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70 տարին» հոբելյանական մեդալը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր հրամանագրով սահմանել Է «1941 – 1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղաթանակի 70 տարին» հոբելյանական մեդալը: Ինչպես նշված Է փաստաթղթում, որը հրապարակվել Է իրավական տեղեկատվության ինտերնետ-պորտալում, «խորին հարգանքի տուրք մատուցելով պատերազմի վետերանների մեծ սխրագործությանը, հերոսությանը եւ անձնազոհությանը»՝ որոշում Է կայացվել պարգեւ սահմանել ի նշանավորումն Հաղթանակի 70-ամյակի: Նույն հրամանագրով հաստատվել Է մեդալի կանոնադրությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
Պետության ղեակվարը նաեւ կարգադրել Է մեդալները պատերազմի վետերաններին եւ այլ անձանց հանձնել կանոնադրությանը համապատասխան: Այն նախատեսում Է, որ մեդալը կհանձնվի ինչպես զինծառայողներին եւ պարտիզաններին, որոնք մարտնչել են Մեծ Հայրենականի ճակատներում, այնպես Էլ թիկունքի աշխատավորներին, շրջափակված Լենինգրադի բնակիչներին, համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս կալանավորներին, ինչպես նաեւ խորհրդային զորքերի կողմից մարտնչած օտարերկրացիներին: