Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ԱԺ-ում քննարկել է կառավարության գործունեության հետ կապված հարցեր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպում է ունեցել Ազգային Ժողովում մեծամասնություն կազմող քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, քննարկվել են վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանկարծահաս մահից հետո կառավարության գործունեության հետ կապված հարցեր:Հանդիպման մասնակիցները կարեւորել են գործադիր իշխանության հետագա կանոնավոր եւ անխափան աշխատանքի ապահովումը: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղեկացրել է, որ խորհրդակցելով ԱԺ մեծամասնության ներկայացուցիչների հետ` կձեռնարկի Սահմանադրությամբ սահմանված ժամկետներում եւ կարգով բոլոր անհրաժեշտ գործողությունները նոր կառավարության ձեւավորման ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում