Խոդորկովսկին դուրս է եկել բանտից
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՅՈՒԿՕՍ նավթընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին ազատ Է արձակվել գաղութից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Մենք գաղութի պետից հաղորդագրություն ենք ստացել առ այն, որ Խոդորկովսկին ազատվել Է ու հեռացել գաղութից»,- ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել Է դատապարտյալի փաստաբանը՝ Վադիմ Կլյուվգանտը:
Ինչպես դեկտեմբերի 20-ին հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել Է Միխայիլ Խոդորկովսկուն ներում շնորհելու մասին հրամանագիրը: «Ղեկավարվելով մարդասիրության սկզբունքներով՝ ներում շնորհել դատապարտված Միխայիլ Բորիսի Խոդորկովսկուն՝ նրան ազատելով ազատազրկման տեսքով պատժի հետագա կրումից: Սույն հրամանագիրն ուժի մեջ Է մտնում դրա ստորագրման օրվանից»,- ասված Է հաղորդագրության մեջ:
ՌԴ նախագահը դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կայացած ամենամյա մեծ մամուլի ասուլիսում լրագրողներին հայտարարել Էր, որ Խորդորկովսկին ներման խնդրագիր Է ներկայացրել, եւ մոտ ժամանակներս կստորագրվի համապատասխան հրամանագիր: Նախագահի խոսքով՝ Խոդորկովսկին իր խնդրագիրը բացատրել Է «հումանիտար բնույթի հանգամանքներով, հիվանդ Է նրա մայրը»:
Խոդորկովսկին, դատավճռի համաձայն, պետք Է ազատվեր 2014 թվականի օգոստոսին: