Հայաստանի երիտասարդական հիմադրամում կայացել է Պարիս Հերունու 80-ամյակին նվիրված միջոցառում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երիտասարդական հիմնադրամում դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել ռադիոֆիզիկայի, ռադիոինժեներության և ռադիոաստղագիտության ոլորտների ականավոր գիտնական, աշխարհի մի շարք ակադեմիաների և միջազգային ընկերությունների անդամ, Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պարիս Հերունու 80-ամյակին նվիրված միջոցառում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի վարչությունից, երեկոյի ընթացքում ներկայացվել են Պարիս Հերունու գիտական գործունեությունն ու նրա ավանդը հայ և համաշխարհային գիտության զարգացման գործում, ներկաները դիտել են նաև գիտնականին նվիրված փաստավավերագրական ֆիլմ։

Գիտնականի քրոջ դուստր, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Անտենային համակարգեր» ամբիոնի դոցենտ, «Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում» ՀԿ նախագահ Արևիկ Սարգսյանը, ով նաև Պարիս Հերունու աշակերտներից է, անգնահատելի է համարել նրա ավանդը հայ գիտության մեջ. Հերունու աշխատանքի շնորհիվ ճշգրիտ գիտությունների հայկական դպրոցը վերահաստատել է իր առաջատար դիրքն աշխարհում։«Պարիս Հերունու հեղինակությամբ գիտական մի շարք նոր ուղղություններ են հիմնվել աշխարհում՝ անտենայի պարամետրերի չափումը մոտակա գոտում, ռադիոհոլոգրաֆիան, բազմաճառագայթային անտենաների տեսությունը, վիճակագրությունը և չափումը, անտենային մետրոլոգիան՝ չափագիտությունը։ Կրթությունը ստանալով Մոսկվայում՝ Հերունին վերադարձել է Հայաստան և շարունակել իր գործունեությունը հայրենիքում։ Հերունու աշակերտները մինչ օրս շարունակում են նրա գիտական դպրոցի ավանդույթները»,- նշել է Արևիկ Սարգսյանը։ Նա ընդգծել է, որ մեծ է նաև Հերունու ավանդը հայագիտության զարգացման գործում։

Պարիս Հերունու հոբելյանին նվիրված միջոցառումը կազմակերպել էին «Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում» ՀԿ-ն, «ԱՐԱՐԷ» հայագիտական հիմնադրամը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Միջոցառմանը ներկա են եղել Հերունու հարազատները, աշակերտները, գիտնականներ, հյուրեր։

Հայերեն English

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես