ՄԻԵԴ-ի որոշումը կնպաստի թուրքական ֆաշիզմի ամրապնդմանը Եվրոպայում. Հայկ Դեմոյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փերինչեք Դողուի գործիվերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումը կարող է նախադեպային լինել եւ շեշտակիորեն նպաստել Եվրոպայում ռասայական անհանդուրժողականության էլ ավելի ծավալմանը: Որոշումը կնպաստի թուրքական ֆաշիզմի տարածմանն ու դիրքերի ամրապնդմանը ոչ միայն Թուրքիայում, այլեւ Եվրոպայում, որտեղ հսկայական թուրքական համայնքներ կան եւ ազգայնական տարրերը բավական ամուր դիրքեր ունեն,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայոց ցեղասպանությանթանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը` հավելելով, որ ՄԻԵԴ-ի որոշումը համարում է 1938 թվականի Մյունխենի համաձայնագրի կրկնօրինակը, երբ Եվրոպային թվաց, թե ֆաշիզմի առջեւ նահանջելով` աշխարհը կփրկի համաշխարհային պատերազմից:

«Սակայն Եվրոպան սխալվեց: Այս դեպքում էլ Եվրոպան նահանջեց թուրքական ֆաշիզմի ճնշումների ներքո, քանի որ դատարանում ներկայացված էր նաեւ թուրքական պետությունը: Նման որոշումը Եվրոպայի ամոթալի պարտությունն է թուրքական ֆաշիզմին, եւ, կարծում եմ, այս որոշման հետեւանքների մասին մենք դեռ շատ կլսենք»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար շվեյցարական դատարանի կողմից մեղավոր ճանաչված քաղաքական գործիչ, Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի հայցը: 2008 թվականին շվեյցարական դատարանը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար Փերինչեքին դատապարտել էր 3 ամսվա ազատազրկման, այնուհետ ազատազրկման որոշումը դատարանը փոխարինել էր վարչական տուգանքով: Եվրադատարանը Դողուի հայցի բավարարումը հիմնավորել է այն բանով, որ շվեյցարական դատարանը խախտել է Եվրոպական կոնվենցիայի խոսքի ազատության վերաբերյալ 10-րդ և 7-րդ հոդվածները:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում