Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրել է մի շարք օրենքներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 15-ին ստորագրել է Ավիացիայի եւ Մեղրի- Քաջարան գազատարի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային արտոնություններ սահմանելու մասին ՀՀ օրենքները, նաեւ` ՀՀ Ջրային, Վարչական իրավախախտումների, Քաղաքացիական դատավարության, Քրեական դատավարության օրենսգրքերում, ՀՀ Վերահսկիչ պալատի, ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման, Լիցենզավորման, Պետական տուրքի, Էներգետիկայի, Էլեկտրոնային հաղորդակցության, Փաստաբանության, Դատական ծառայության, Դատարանակազմության, Արդարադատության Խորհրդի, Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքները: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, մարտի 16-ին նախագահը ստորագրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում