ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Հայաստանիհեռուստատեսության եւ ռադիոյի մի խումբ աշխատակիցների շնորհվել են պատվավորկոչումներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռադիոյի եւ հեռուստատեսության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի, լրագրության ոլորտում երկարամյա աշխատանքի, ինչպես նաեւ հայկական ռադիոյի հիմնադրման 80-ամյակի ու հեռուստատեսության հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրամանագիր է ստորագրել հեռուստատեսության եւ ռադիոյի մի խումբ աշխատակիցների պատվավոր կոչումներ շնորհելու մասին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, ժողովրդական արտիստի պատվավոր կոչման է արժանացել Ռադիոյի եւ հեռուստատեսության էստրադային սիմýոնիկ նվագախմբի մեներգչուհի Ռաիսա Մկրտչյանը: Մշակույթի վաստակավոր գործչի կոչման են արժանացել Հանրային հեռուստաընկերության «Դասական ալիքե հաղորդաշարի հեղինակ Մարկ Պետրոսյանը եւ Հանրային հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր Սուրեն Ռշտունին: Վաստակավոր լրագրողի կոչման են արժանացել Հանրային հեռուստաընկերության «Հինգերորդ անիվե հաղորդաշարի ստեղծագործական խմբի ղեկավար Արթուր Բախտամյանը, Հանրային հեռուստաընկերության «Հայլուրե լրատվական ծառայության ավագ մեկնաբան Տաթեւիկ Բաղդասարյանը, Հանրային ռադիոընկերության «Գիշերային ալիքե ծրագրի հեղինակ Սարգիս Նաջարյանը, Հանրային ռադիոընկերության «Ստերեո-ստուդիաե ծրագրի ղեկավար Կարեն Վարդանյանը, Հանրային ռադիոընկերության «Ռադիոլուրե ծրագրի հաղորդավար Վարուժան Օլքինյանը:

Հայերեն

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը