Վլադիմիր Պուտինն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական այցի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՌԴ նախագահը ծաղկեպսակ դրեց 1915 թ. անմեղ զոհերի հիշատակին եւ մեկ րոպե լռությամբ հարգեց նրանց հիշատակը: Նրան ուղեկցում էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ՌԴ նախագահին էր ներկայացնում 20-րդ դարասկզբին մարդկության դեմ գործված մեծագույն ոճրի պատմությունը:

Նախագահի պաշտոնում սա Վլադիմիր Պուտինի երկրորդ այցն է Ծիծեռնակաբերդ: Առաջին անգամ Ռուսաստանի նախագահը այցելել է Ծիծեռնակաբերդ 2001-ի սեպտեմբերի 15-ին. այդ ժամանակ նրան ուղեկցում էր Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը: Հատուկ հյուրերի համար նախատեսված ծառուղում Պուտինը իր անվան ծառ է տնկել, այնուհետեւ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ծանոթացել է ցուցանմուշներին եւ գրառում թողել հուշամատյանում:«Ռուսաստանը միշտ էլ որպես իր սեփականն է ընդունել հայ ժողովրդի ցավն ու ողբերգությունը: Խոնարհվում ենք հայ ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի առջեւ»,-«Արմենպրես»-ի 2001թ. սեպտեմբերի 17-ի հրապարակման համաձայն` այս գրառումն է կատարել Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվավոր հյուրերի մատյանում:

Հայերեն English Русский

Կրակովում հրաձգության հետևանքով 6 մարդ է զոհվել, շուրջ 15-ը՝ վիրավորվել

Մենք պահպանում ենք փառատոնի սրտի զարկը. «Կարմեն. ըմբոստ թռչնակը» դրամայի ցուցադրությամբ Երևանում մեկնարկեց 18-րդ «ՌեԱ»-ն

Վահան Կոստանյանը և Իվանկա Տաշևան անդրադարձել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների օրակարգային հարցերին

Երևան-Սոֆիա-Երևան ավիաչվերթը վերականգնվեց

Ադրբեջանը չի կարող Հայաստանից պահանջել փոխել Սահմանադրությունը, քանի որ դա մեր ներքին հարցն է. Փաշինյան

Իրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրի հետ

Ռումինիայում հացահատիկ տեղափոխող բեռնատար գնացքը բախվել է շոգեքարշի

Ծանրորդ Էմմա Պողոսյանը 8-րդն է ծանրամարտի ԱԱ-ում

Մեծ Բրիտանիան երկրորդ ռազմական արբանյակն է դուրս բերել ուղեծիր

Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է