Բիթքոյն վիրտուալ արժույթի փոխարժեքը գերազանցել Է 1000 դոլարը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բիթքոյն թվային արժույթի արժեքն առաջին անգամ գերազանցել Է հազար դոլարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: Բիթքոյնը, որն այսպես Է անվանվել փիրինգային Էլեկտրոնային վճարային համակարգի անունով, չի վերահսկվում կենտրոնական բանկի կողմից եւ օգտագործվում Է ինտերնետ-գործարքավարությունների համար:
Այն շրջանառության մեջ Է դրվել 2009 թվականին: Նախ դրա փոխարժեքը հարաբերականորեն բարձր չի եղել, բայց բիթքոյնը վստահորեն աճել Է եւ 2013 թվականի սկզբին արդեն արժեր մոտավորապես 20 դոլար:
Բիթքոյնի արժեքը կտրուկ աճեց նոյեմբերին, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի Սենատի կոմիտեն վիրտուալ արժույթների օգտագործումը ճանաչեց որպես օրինական ֆինանսական ծառայություն:
Բիթքոյնը հաճախ Է հիշատակվում ֆինանսական հանցագործությունների հետ կապված գործերում, քանի որ վիրտուալ գործարքները դժվար Է հսկել: Վիրտուալ արժույթի օգտագործման կողմնակիցները բիթքոյնը համարում են միջազգային դրամական փոխանցումների ամենաարդյունավետ միջոցը: