Huffington Post-ը Վարդավառն ընդգրկել է աշխարհի 8 ամենաանհավանական ջրային տոների շարքում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան հեղինակավոր Huffington Post պարբերականը ներկայացրել է աշխարհի 8 ամենաանհավանական ջրային տոները, որոնց թվում է նաև հայկական Վարդավառը: Իրար վրա ջուր ցողելու ավանդույթը, պարզվում է, տարածված Է նաև մի շարք այլ մշակույթներում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ավանդույթը կապում են Նոր տարվա հետ:

Թայլանդական «Սոնգկրան» Նոր տարվա տոներից և Թայլանդի ամենահանրաճանաչ փառատոններից է: Այն տոնում են ապրիլի կեսերին`ամենատաք ժամանակաշրջանում: Տոնի արմատները սերում են հնդկական ավանդույթից:

Անցյալ տարի ամերիկյան Սիեթլ քաղաքում առաջին անգամ կազմակերպվել է «Աշխարհի ամեմամեծ ջրային մենամարտը», որի նպատակն էր ընդգրկվել Գինեսի ռեկորդների գրքում և դրամ հավաքել բարեգործության համար: Կազմակերպիչները չկարողացան դառնալ Գինեսի ռեկորդակիր, բայց միջոցառման շնորհիվ հավաքվեց 55 հազար ԱՄՆ դոլար, որը տրամադրվեց կյանքի համար վտանգավոր հիվանդություններ ունեցող երեխաներին:

Մյանմարի «Թինգյան» տոնը թեև թայլանդական ջրային տոնին նման Նոր տարվա խորհուրդ ունի և նշվում է ապրիլին, բայց տարբերվում է իր ավանդույթով: Այն ծագել է բուդդիստական մշակույթից: Միմյանց ջրելուց բացի, մյանմարցիները տոնի ժամանակ պետք է նաև բարի գործեր անեն այլոց:

Հաջորդը Չինաստանի դայի էթնիկ փոքրամասնության «ջրոցին» է, որը շատ կարևոր ծիսական խորհուրդ ունի այս ժողովրդի համար: Այն տևում է երեք օր. առաջին օրը գյուղացիները բացօթյա շուկա են կազմակերպում և վաճառում իրենց բերքը, երկրորդը օրը վառվող ջահեր են իջեցնում Լանսանգ գետը` չար ոգիներին քշելու համար, իսկ արդեն երրորդ օրը բնակիչները հագնում են իրենց ամենագեղեցիկ հագուստները, հավաքվում բուդդիստական տաճարում և ջուր ցողում իրար վրա:

Իսպանախոսները Սուրբ Հովհաննեսին նվիրված ջրային փառատոնը կամակերպում են յուրաքանչյուր տարվա հունիսի 23-ին. կեսգիշերից սկսվում է ջրային խենթ մենամարտը, և իրար լավ ջրելուց հետո մասնակիցները շարունակում են խնջույքը գարեջրով և հրավառությամբ:

Կամբոջիացիները նույնպես իրենց Նոր տարին տոնում են միմյանց ջրելով: Տոնն ավելի կենտրոնացած է հոգևոր մաքրման և բարի գործեր կատարելու վրա: Այդ ժամանակ կամբոջացիները ներկայացնում են իրենց ձեռքի աշխատանքները, երգում, պարում:

Հայկական Վարդավառը քրիստոնեական և հեթանոսական ավանդույթներ ունեցող հին հայկական տոնակատարություն է, որի ժամանակ մարդիկ իրար վրա ջուր են լցնում։ Ժողովրդական լեզվով այն հայտնի է նաև որպես «Ջրոցի» անունով: Հնում Վարդավառի տոնը կապում էինհայկական դիցարանիջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհիԱստղիկիհետ։ Վարդավառի տոնը նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով։ Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում։ Ջուր ցողելու սովորությունը պահպանվել է նաև մեր օրերում։

Նյու Յորքի մեծ ջրային մենամարտը կազմակերպվել է2013 թվականի հունիսի 29-ին, և իր չափերով գրավել լրատվամիջոցների ուշադրությունը:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում