Միջազգային

Ճապոնացի սենատորը ԿԺԴՀ այցելելու համար մեկ ամսով զրկվել Է պալատի աշխատանքին մասնակցելու իրավունքից

1 րոպեի ընթերցում

Ճապոնացի սենատորը ԿԺԴՀ այցելելու համար մեկ ամսով զրկվել Է պալատի աշխատանքին մասնակցելու իրավունքից

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Խորհրդականների պալատը նոյեմբերի 22-ին միաձայն հավանություն Է տվել այն բանաձեւին, որը սենատոր Անտոնիո Ինոկիին արգելում Է 30 օրվա ընթացքում հայտնվել խորհրդարանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով EFE գործակալությանը:

Նման որոշման պատճառ Է դարձել վերջերս Ինոկիի այցելությունը ԿԺԴՀ, որը կատարվել Է առանց խորհրդարանի հավանության:

Ավելի վաղ որոշում Էր ընդունվել 50 օրով կասեցնել նրա՝ որպես «Ճապոնական վերածննդի հասարակություն» կուսակցության անդամի կարգավիճակը:

Նախկին ռեստլեր Ինոկին նոյեմբերի սկզբին այցելել Էր Փենյան, որի հետ Տոկիոն դիվանագիտական հարաբերություններ չի պահպանում՝ ցանկանալով կարգավորել երկկողմ համագործակցությունը սպորտի ոլորտում:

Ինչպես նշում Է գործակալությունը, վերջին անգամ Խորհրդականների պալատի անդամի նկատմամբ նման պատիժ Է կիրառվել 60 տարի առաջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում