Միջազգային

Մահացել է 19-րդ դարում ծնված վերջին բրիտանուհին

1 րոպեի ընթերցում

Մահացել է 19-րդ դարում ծնված վերջին բրիտանուհին

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնում նոյեմբերի 14-ին մահացել է Մեծ Բրիտանիայի՝ 19-րդ դարում ծնված վերջին բնակչուհին, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Guardian-ին:

Գրեյս Ջոնսը վախճանվել է 113 տարեկան հասակում ծերանոցնում: Նա ծնվել է 1899 թվականի նոյեմբերի 7-ին Լոնդոնի հարավի Բերմոնդսի շրջանում: Այստեղ նա ապրել է իր կյանքի մեծ մասը՝ աշխատելով որպես կարող բանվորուհի: 50 տարի առաջ նա թոշակի էր անցել:

Երիտասարդ տարիքում Ջոնսը նշանված է եղել, սակայն նրա փեսացուն զոհվել է Առաջին աշխարհամարտի ժամանակ: Դրանից հետո նա չի ամուսնացել եւ ապրում էր մոր, եղբոր ու քրոջ հետ, որոնք բոլորն էլ նրանից ավելի շուտ են մահացել:

Ինչպես գրում է The Daily Mail-ը, Գրեյս Ջոնսի մահից հետո Մեծ Բրիտանիայի ամենածեր բնակչուհին դարձել է 113-ամյա Էթել Լանգը, որը ծնվել է 1900 թվականի մայիսի 27-ին: Հրատարակությունը նաեւ նշել է, որ հոկտեմբերի 30-ին մահացել է ամենածեր բրիտանացին՝ 110-ամյա Ռալֆ Տարանտը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում