Կիպրոսի նախկին նախագահը օրհասական վիճակում տեղափոխվել է հիվանդանոց
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսի նախկին նախագահ Գլաֆկոս Քլիրիդիսը օրհասական վիճակում է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նրա բժիշկը՝ Իոսիֆ Կասիոսը, հայտնել է Կիպրոսի նորությունների գործակալությանը: Քլիրիդիսն 94 տարեկան է: Կիպրական քաղաքականության վետերանը 10 տարի՝ 1993-ից մինչեւ 2003 թվականը, գլխավորել է երկիրը:
«Նրան երեկ օրհասական վիճակում տեղափոխել են «Էվանգելիստրիա» հիվանդանոց: Նրա առողջական վիճակը շատ ծանր է: Այն օրհասական է»,- ասել է բժիշկը:
Կարդացեք հոդվածը` Русский