Էմոմալի Ռահմոնը հաղթել Է Տաջիկստանի նախագահի ընտրություններում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տաջիկստանի գործող նախագահ Էմոմալի Ռահմոնը հաղթանակ Է տարել պետության ղեկավարի՝ նոյեմբերի 6-ին կայացած ընտրություններում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
«Նախնական տվյալների համաձայն Էմոմալի Ռահմոնի օգտին քվեարկել Է 3 մլն ընտրող, ինչը կազմել Է ընտրություններին մասնակցած բոլոր քաղաքացիների 83,6 տոկոսը»,- ճշտել Է ԿԸՀ-ի նախագահ Շերմուհամադ Շոխիյոնը:
Ընտրություններին մասնակցությունը կազմել Է 86,6 տոկոս:
Ընտրությունների վերջնական արդյունքները ԿԸՀ-ն պետք Է հրապարակի 10 օրվա ընթացքում:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հիշեցնում Է, որ հանրապետության բարձրագույն պաշտոնին հավակնում Էին վեց թեկնածուներ: Մասնավորապես, կառավարող Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունն առաջադրել է իր առաջնորդին՝ Էմոմալի Ռահմոնին, Կոմունիստականը՝ ՏԿԿ-ի Կենտկոմի քարտուղար, խորհրդարանի պատգամավոր Իսմոյիլ Տալբակովին, Ագրարայինը՝ Տոլիբեկ Բուխորիեւին, Տնտեսական բարեփոխումների կուսակցությունը՝ իր ղեկավարին՝ Օլիմջոն Բոբոեւին, Սոցիալիստական կուսակցությունը՝ կազմակերպության նախագահ Աբդուհալիմ Գաֆարովին:
Ընտրությունների ընթացքին հետեւել են 500-ից ավելի միջազգային դիտորդներ շուրջ 30 երկրներից: ԱՊՀ-ի դիտորդների առաքելությունը բաղկացած է 150 կարճաժամկետ դիտորդներից, որոնց գլխավորում է ԱՊՀ-ի գործկոմի նախագահ Սերգեյ Լեբեդեւը: ԵԱՀԿ-ի ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրոն Տաջիկստան է ուղարկել 240 կարճաժամկետ եւ 30 երկարաժամկետ դիտորդների: