Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրաժեշտի հանդիպում է ունեցելՀասան ալ Աթրաշի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հասան ալ Աթրաշի հետ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկա մակարդակը` նշելով, որ այն ընթանում է բնականոն եւ արդյունավետ հունով: Խոսվել է արդեն իրագործված եւ ապագա ծրագրերի մասին: Մասնավորապես, քննարկվել են հարկային-մաքսային բարեփոխումներին, արժեթղթերի շուկայի զարգացմանը, բանկային եւ ապահովագրական համակարգերի առաջընթացին վերաբերող հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում