Հանրային հեռուստաընկերության «Մեր գյուղը» նոր ֆիլմաշարը նկարահանվել է Դսեղ գյուղում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում հեռուստադիտողները նոյեմբերի 4-ից հնարավորություն կունենան դիտելու 16 մասից բաղկացած «Մեր գյուղը» ֆիլմաշարը, որի նկարահանումներն իրականացվել են Լոռու մարզի Դսեղ գյուղում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից`այն կցուցադրվի երկուշաբթիից հինգշաբթի՝ ժամը 21:30-ին:

Ֆիլմաշարը կպատմի գյուղական իրականության մասին՝ ներկայացնելով մերօրյա գյուղացու կյանքը՝ իր լավ ու վատ կողմերով, առօրյա հոգսերով ու երազանքներով: Այն կբացահայտի հայ գյուղացու պարզ ու մաքուր, հումորով հագեցած տեսակը, ինչի օգնությամբ էլ նա հաճախ կարողանում է լուծել այն տարատեսակ խնդիրները, որոնց հետ ստիպված է առերեսվել յուրաքանչյուր օր:

Ֆիլմաշարի յուրաքանչյուր սերիա առանձին պատմություն է, իսկ դերակատարներից յուրաքանչյուրը ֆիլմին իրեն հատուկ երանգն է փոխանցում, եւ այդ երանգների ամբողջությունից էլ ձեւավորվում է հայ գյուղի ողջ գունապնակը: Գլխավոր դերերում են Վրույր Հարությունյանը, Ջուլիետա Ստեփանյանը, Դավիթ Հակոբյանը, Սոֆիկ Սարգսյանը, Արա Դեղտրիկյանը, Անահիտ Ղուկասյանը, Գուրգեն Սարգսյանը, Սամվել Օհանյանը, Արևիկ Գևորգյանը, Վասիլ Նազլուխանյանը, Վիլեն Սարգսյանը: Ֆիլմի բեմադրող ռեժիսորն է Ելենա Արշակյանը, սցենարի հեղինակներն են Հովհաննես Երանյանը և Սարգիս Հովսեփյանը, բեմադրող օպերատորը՝ Հրաչ Մանուչարյանը: Ֆիլմի սաունդթրեքի հեղինակը Միքայել Ոսկանյանն է: Ֆիլմաշարը պատրաստել է «Ավտոգրաֆ Ֆիլմս» ընկերությունը:

Հայերեն

Մունդիալ-2026. Արգենտինան հաղթահարեց խմբային փուլի արգելքը. Մեսին՝ ԱԱ-ների ռեկորդակիր

ՏԿԵ նախարարը Բրյուսելում հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ

ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի ԱՄԷ, Քուվեյթ և Բահրեյն

Իրանի խորհրդարանի նախագահը և ԱԳ նախարարը մեկնել են Օման

Կառավարությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները հրդեհավտանգ ժամանակաշրջանում

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են ազատ տնտեսական գոտիների գործունեության արդյունքներն ու անելիքները

Լոռու մարզում փրկարարներն օգնություն են ցուցաբերել սարալանջին ոտքը վնասած քաղաքացուն

ԵՄ-ն այժմ քննարկում է ոչ թե Ռուսաստանի հետ բանակցությունները, այլ Մոսկվայի վրա ճնշումը. Կոշտա

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը լիցենզիա է տրամադրել իրանական նավթի հետ գործարքների համար