Աշխարհ

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել

1 րոպեի ընթերցում

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի աշխատակազմը։

Բելգիայի մայրաքաղաքի օդանավակայանում Ղազախստանի նախագահի ժամանման կապակցությամբ շարվել է պատվո պահակախումբը։

Կասիմ-Ժոմարտ Տոկաևին դիմավորել են Կենտրոնական Ասիայի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Էդուարդս Սթիպրայսը և այլ պաշտոնատար անձինք։

Այցի շրջանակում Եվրոպական խորհրդում նախատեսված են Տոկաևի երկկողմ բանակցությունները Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։

Նախատեսվում է նաև մի շարք կարևոր համատեղ փաստաթղթերի ստորագրում։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում