Բանգլադեշում երկու մարդ Է զոհվել, 40-ը՝ տուժել ռելսերից մարդատար գնացքի վագոնի դուրս ընկնելու հետեւանքով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայից երկրի խոշորագույն նավահանգիստ՝ Չիտագոնգ ընթացող մարդատար գնացքի վագոններից մեկը հոկտեմբերի 31-ին դուրս Է ընկել ռելսերից ու շրջվել, ինչի հետեւանքով զոհվել Է երկու, վիրավորվել՝ շուրջ 40 մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Միջադեպը տեղի Է ունեցել Բրահմանբարիա օկրուգում: Վթարի պահին ուղեւորների մի մասը, որոնք գտնվում Էին վագոնի տանիքին, ընկել են այնտեղից եւ վնասվածքներ ստացել:
Վթարից հետո գնացքների երթեւեկությունը դադարեցվել Է ավելի քան հինգ ժամ: Սկսվել Է պատահարի հետաքննությունը:
Կարդացեք հոդվածը` Русский