Միջազգային

2014 թվականին Apple-ը կներկայացնի սկզբունքորեն նոր արտադրանք. Թիմ Քուկ

2 րոպեի ընթերցում

2014 թվականին Apple-ը կներկայացնի սկզբունքորեն նոր արտադրանք. Թիմ Քուկ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերության ղեկավար Թիմ Քուկը խոստացել Է, որ 2014 թվականին իրենք կներկայացնեն սկզբունքորեն նոր արտադրանք, տեղեկացնում Է «Արմենպցես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

«Ապրիլին ես չասացի, որ դուք նորույթները կտեսնեք միայն այս տարի կամ հաջորդ տարվա առաջին կեսին,- նշել Է նա հոկտեմբերի 28-ին կայացած հեռախոսային մամուլի ասուլիսի ժամանակ, որը հաջորդել Է կորպորացիայի եռամսյակային հաշվետվությունը ներկայացվելուն:- Ես ասացի, որ դուք զարմանալի նոր արտադրատեսակներ կտենենք տարեվերջին եւ հաջորդ տարվա ընթացքում»:

«Մենք զբաղվում ենք ծրագրային ապահովման, սարքերի, ծառայությունների եւ հավելվածների ստեղծմամբ, որոնց մասին եզակի գիտելիքները մեզ կօգնեն նոր կատեգորիաներ ստեղծել այն բնագավառներում, որոնց մենք առայժմ չենք մասնակցում»,- ընդգծել Է Քուկը:

Ընթացիկ տարվա հուլիսից մինչեւ սեպտեմբեր Apple ընկերության շահույթը կազմել Է 37,5 միլիարդ դոլար: Այս մասին ասված Է կորպորացիայի եռամսյակային հաշվետվության մեջ: Ընկերությունը գերազանցել Է Ուոլ-սթրիթի վերլուծաբանների սպասումները՝ ցուցադրելով մեկ բաժնետոմսի Էական աճ 8,26 դոլարի չափով:

Բացի դրանից, Apple-ը հուլիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակամիջոցում վաճառել Է 33,8 միլիոն iPhone սմարթֆոն, 14,1 միլիոն iPad պլանշետային համակարգիչ, 4,6 միլիոն Mac համակարգիչ: Հաջորդ եռամսյակի համար կանխատեսվող շահույթը կազմում Է 55 – 58 միլիարդ դոլար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում