Ֆուտբոլ

Ֆուտբոլի Հայաստանի Մ-17 հավաքականը պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի առաջնության որակավորման փուլում

1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի Հայաստանի Մ-17 հավաքականը պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի առաջնության որակավորման փուլում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖուտբոլիՀայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի առաջնության որակավորման փուլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ավանի ֆուտբոլի ակադեմիայում Վարազդատ Ավետիսյանի սաներն առաջին փուլում մրցեցին Անգլիայի հավաքականի հետ և 4 անպաստան գնդակ ընդունեցին սեփական դարպասը: Անգլիացիներից աչքի ընկան Պատրիկ Ռոբերտսը, Դոմինիկ Սոլանկեն և Ադամ Ամստրոնը, ով դարձավ դուբլի հեղինակ:

Հայաստանի հավաքականին չէր հաջողվում գրոհներ կազմակերպել: Միակ վտանգավոր պահն ստեղծեց Հայկ Գալստյանը, ում հեռահար հարվածը դիպավ դարպասաձողին:

Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2013/2014 առաջնության որակավորման փուլի 7-րդ խմբի մրցաշարը հոկտեմբերի 23-ից 30-ը անցկացվում է Հայաստանում: Մեր հավաքականի մրցակիցներն են Անգլիայի, Իռլանդիայի և Ջիբրալթարի հավաքականները:Երկրորդ տուրում մեր հավաքականի մրցակիցը Իռլանդիայի թիմն է:

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքական, Անգլիայի թիմ, Եվրոպայի առաջնության որակավորման փուլ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում