Վարչապետը մասնակցել է «Հայաստանը որպես իրականացվող հնարավորությունների երկիր» ծրագրի շրջանակում անցկացվող հանդիպմանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա է գտնվել «Ֆինանսաբանկային կենտրոն» հիմնադրամի կողմից կազմակերպվող «Հայաստանը որպես իրականացվող հնարավորությունների երկիր» ծրագրի շրջանակում անցկացվող հերթական հանդիպմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառման հյուրը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Փիլիսոփայության ինստիտուտի փոխտնօրեն, «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի խորհրդական, Գ.Պ. Շչեդրովիցկու անվան Զարգացման ինստիտուտի նախագահ Պյոտր Շչեդրովիցկին էր, ով հանդես է եկել «Համաշխարհային տնտեսության տեխնոլոգիական զարգացման հեռանկարները» թեմայով զեկույցով:

ՀՀ կառավարության ղեկավարը բարձր է գնահատել Պյոտր Շչեդրովիցկու գործունեությունը որպես ճանաչված փիլիսոփա և մեթոդաբան, ով ՀՀ և ՌԴ մեթոդաբանական շարժման սերտ համագործակցության շրջանակում արդեն քանիցս այցելել է մեր երկիր: «Դեռևս 1989թ. Հայաստանի Հանրապետությունում հիմնադրվեց մեթոդաբանական շարժումը, որի ակունքներում կանգնած էր նաև Շչեդրովիցկիի հայրը՝ հայտնի մեթոդաբան Գեորգի Շչեդրովիցկին: Առաջին անգամ Ծաղկաձորում կազմակերպվել էր մեթոդաբանական խաղ, որին մասնակցում էին տաղանդավոր հետազոտողներ, երիտասարդ գիտնականներ, ովքեր էլ հիմնադրեցին մեթոդաբանական շարժումը Հայաստանում»: Ըստ վարչապետի՝ ներկայացվելիք զեկույցի մեթոդաբանական կարևոր նշանակությունն այն է, թե ինչպես են մեթոդաբանները ձևակերպում արդիական խնդիրները և ինչպիսի լուծումներ են առաջարկում:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունների, ՀՀ ֆինանսական կազմակերպությունների միությունների, ՀՀ ՏՏ ոլորտի կազմակերպությունների, միջազգային կառույցների ներկայացուցիչներ։ «Հայաստանը որպես իրականացվող հնարավորությունների երկիր» ծրագիրը հնարավորություն է տալիս մասնակիցներին ծանոթանալ հայաստանյան և համաշխարհային տնտեսական զարգացումներին, խորացնել մասնագիտական գիտելիքները, ծանոթանալ համաշխարհային փորձին ու զարգացումներին։ Շարունակական զարգացման այս ծրագիրը նպաստում է արդիական մտածողության ձևավորմանն ու զարգացմանը։

Պյոտր Շչեդրովիցկին սեմինար է անցկացրել նաև ՀՀ կառավարությունում:

Հայերեն Русский

ԵՄ երկրներ հայկական արտադրության ձկնամթերք արտահանելու գործընթացը

Կասկադում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի փակման բացօթյա գալա համերգը

Չինաստանի և Պակիստանի ԱԳ նախարարներն Իրանին և  ԱՄՆ-ին երկխոսության կոչ են արել

Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում

Կանադայի անտառային հրդեհներից առաջացած ծխամշուշը պարուրել է Նյու Յորքը

Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը

ՀՀ գլխավոր դատախազի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում

Թրամփը ՌԴ-ն նշել է այն «հակառակորդների» թվում, որոնք ունակ են ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա

ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր

ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայում ԱՄՆ հրամանատարական կենտրոնը թիրախավորելու մասին