Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է ԻԻՀ գյուղատնտեսությաննախարար Մոհամմադ Ռեզա Էսքանդարին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսության նախարար Մոհամմադ Ռեզա Էսքանդարին: Նախարարը հանրապետության նախագահին հաղորդել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ջերմ ողջույնները: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, կողմերը բարձր են գնահատել հայ-իրանական փոխգործակցության ներկա մակարդակը` ընդգծելով հատկապես տնտեսական հարաբերություններում գրանցված որակական տեղաշարժը եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` հուլիսին Իրան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Նշելով, որ երկկողմ հարաբերությունների ծավալում բավականին փոքր բաժին է ընկնում գյուղատնտեսությանը, զրուցակիցները կարեւորել են այդ ուղղությամբ հետագա ակտիվ աշխատանքը: Իրանի գյուղնախարարն ասել է, որ իր երկիրը մշակել է պարենային անվտանգության երկարաժամկետ ծրագիր եւ փորձում է տարբեր ուղղություններով զարգացնելով գյուղատնտեսությունը` դառնալ ինքնաբավ երկիր: Նրա խոսքով, Իրանը եւ Հայաստանը գյուղատնտեսության ոլորտում ունեն համագործակցության եւ փորձի փոխանակման լայն հնարավորություններ: Մոհամմադ Ռեզա Էսքանդարին կարեւորել է հայաստանյան այցի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ ստորագրվելիք համաձայնագրերն ու փոխըմբռնման հուշագիրը, որոնք, ըստ նրա, նոր խթան կհանդիսանան հետագա համագործակցության համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում