ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն.Բորդյուժային
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, զրուցակիցները քննարկել են ՀԱՊ կազմակերպության առջեւ ծառացած հիմնական խնդիրները, դրանց լուծման ուղիները, կազմակերպության գործունեության բարելավման եւ արդյունավետության բարձրացման հետ կապված հարցեր: