Հայաստանը հեռարձակման ոլորտում խորացնում է համագործակցությունը Եվրոպայի հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեռուսառադիոհաղորդումների հեռարձակման ոլորտում Հայաստանն իր չափանիշները մոտեցնում է եվրոպական չափանիշներին` փոխառելով լավագույն փորձը: Դրա վառ օրինակններից մեկն այն է, որ Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի պատվիրակությունը, նախագահ Գագիկ Բունիաթյանի ղեկավարությամբ, հոկտեմբերի 2-4-ը Վիլնյուսում մասնակցել է Կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի 38-րդ հանդիպմանը:ՀՌԱՀ նախագահն,«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ամփոփելով հանդիպմանը հայկական պատվիրակության մասնակցության արդյունքները, նշեց, որ միջոցառմանը մասնակցում էին Կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի անդամ 43 երկրների հեռարձակման ոլորտը կարգավորող մարմինների, Եվրամիության, Եվրոպայի Խորհրդի, Եվրոպական աուդիովիզուալ օբսերվատորիայի, ԵԱՀԿ-ի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:«Մեր հիմնական խնդիրը մեդիաոլորտում հեռահաղորդակցության ժամանակակից չափանիշներին համապատասխան զարգացում ապահովելն է: Շուկան արագ տեմպերով զարգանում է տեխնիկական առումով, և այստեղ մենք շատ մեծ խնդիր ունենք եվրոպական երկրների հետ համագործակցելու, որոնք, գաղտնիք չէ` առաջատար են ոլորտում»,- նշեց Բունիաթյանը:

Նրա գնահատմամբ`եվրոպական երկրների հետ համագործակցության լավագույն խթանը փորձի փոխանակման ապահովումն է, որը հնարավորություն կտա հասկանալ և ուրվագծել զարգացման առաջնային ուղղությունները:ՀՌԱՀ նախագահը նշեց, որ համացանցի արագ զարգացման պարագայում հեռուստաընկերությունները դիմակայում են մշտապես հեռուստադիտողին հետաքրքիր և արդիական լինելու հրամայականին:«Հեռուստաընկերությունները պետք է ժամանակին համահունչ լինեն, որպեսզի կարողանան դիվերսիֆիկացվել տեխնիկապես և համապատասխանեն միջազգային չափորոշիչներին»,- շեշտեց նա:

Վիլնյուսում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք թեմաներ, որոնց թվում էին նաև առցանց միջավայրում բազմակարծության գնահատումը, «Վիդեո` ըստ պահանջի» ծառայությունների վերահսկումը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի անդամների միջև համագործակցության ընդլայնմանը և ամրապնդմանը:

Կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի նախագահը հայտնել է, որ կազմակերպության 39-րդ նստաշրջանը կայանալու է 2015 թվականի գարնանը, (Չեռնոգորիայում, 40-րդը` Վրաստանում, 41-րդը` Շվեյցարիայում: Պլատֆորմի 2015 թվականի աշնանը կայանալիք 42-րդ հանդիպումը հյուրընկալելու ցանկություն է հայտնել նաև Հայաստանը:

Հայերեն English Русский

Մոլդովական ոգելից խմիչքները 12 մեդալ են նվաճել Բրյուսելում կայացած միջազգային մրցույթում. Moldpres

Հայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ

Բնությունը հուշում է՝ ինչպես անդրադառնալ իր տեսիլքներին․ Կապուտիկյանի տուն-թանգարանում բացվեց Հրանտ Թադևոսյանի անհատական ցուցահանդեսը

Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտային հանգույցների և տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացումը

Թրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներից

Վերոնիկա Զոնաբենդը Հայաստանի կառավարությանը փոխանցել է Բաքվում պահվող հայ բանտարկյալների համար հավաքված 1254 նամակ

Գիտության նվաճումներն ավելի լայնորեն պետությանն ու ձեռնարկատիրությանը ծառայեցնելու հնարավորությունները քննարկվեցին հատուկ համաժողովում

Սփյուռքահայերի անհատական հաջողությունները պետք է վերածել համազգային ձեռքբերումների. Մարկ Չենյան

Ծանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակում պայքարն ԱԱ-ում

Բելգիայի թագավորը չի ընդունել կառավարության հրաժարականը