Մշակույթ

Շառլ Ազնավուրին կընդունի Իսրայելի նախագահը

1 րոպեի ընթերցում

Շառլ Ազնավուրին կընդունի Իսրայելի նախագահը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերին Թել Ավիվ կատարելիք այցի շրջանակում աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրին կընդունի Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ynetnews լրատվական կայքը:

Ըստ կայքի` Շառլ Ազնավուրը արդեն հրավիրվել է նախագահական պալատ` ճաշկերույթի: Նշվում է, որ ֆրանսիահայ երգիչն արդեն ընդունել է հրավերը: 89-ամյա Շառլ Ազնավուրը նոյեմբերի 23-ին համերգ կունենա Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում:

Կայքը նշում է, որ Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Շառլ Ազնավուրն իր Իսրայել այցը նվիրում է իսրայելա-պաղեստինյան խաղաղ գործընթացի նկատմամբ հասարակական աջակցության մեծացմանը:

Աղբյուրը հայտնում է, որ Ազնավուրն իր որոշ երգեր արդեն թարգմանել է եբրայերեն: Լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը 2011 թ-ին պարգեւատրվել է Երուսաղեմի եբրայական համալսարանի Scopus Award շքանշանանով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում