Ռուսաստանը կաջակցի հայկական հոկեյի զարգացմանը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1970-ականների հոկեյի ԽՍՀՄ հավաքականի լեգենդար դարպասապահ, օլիմպիական խաղերի, աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն, ներկայում Ռուսաստանի Դաշնության տափօղակով հոկեյի ֆեդերացիայի նախագահ Վլադիսլավ Տրետյակը գործնական այցով Հայաստանում է: «Արմենպրես» -ի թղթակիցը զրուցեց Վլադիսլավ Տրետյակի հետ Հայաստանում հոկեյի զարգացման հեռանկարների եւ ռուսական կողմի աջակցության մասին:

- Վլադիսլավ Ալեքսանդրովիչ, դուք Հայաստան եք այցելել առաջին անգամ եւ միանգամից լուրջ նպատակով՝ համագործակցության հուշագիր ստորագրել Հայաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիայի հետ: Ձեզ չ՞ի զարմացնում, որ հարավային շոգ երկրում սառնասրտորեն ցանկանում են հաջողության հասնել հոկեյում:

- Ոչ, չի զարմացնում, այլ շատ ուրախացնում Է: Եթե հայերը ցանկություն ունեն հոկեյ խաղալ, անպայման կխաղան: Ժամանակին Հայաստանի հոկեյի պատանեկան թիմերը հաջողությամբ Էին խաղում ԽՍՀՄ «Ոսկե տափօղակ» մանկապատանեկան մրցաշարում, եւ Հայաստանի շոգ կլիման նրանց չԷր խանգարում: Այլ հարց Է, որ ձմեռային կլիմա ունեցող երկրներում հոկեյի հետ կապված հարցերը ավելի հեշտ Է լուծել: Ինձ Հայաստանում մարդիկ լավ ճանաչում ու բարեւում Էին: Սա նշանակում Է, որ խոչհրդային տարիների հոկեյը ձեր երկրում հիշում են եւ սիրում: Եթե հոկեյ խաղալու ցանկություն ունեցողներ կան, ուրեմն ի՞նչ Է պետք Է նրանց. նյութատեխնիկական մարզաբազա՝ սահադաշտեր, մարզագույք եւ այլն: Բայց կարեւորը, առաջնայինը ցանկությունն Է:

-Շատերի կարծիքով` Ձեր ժամանակվա հոկեյն ավելի վառ Էր, քան ներկայիս հոկեյը, բավական Է հիշել Է ԽՍՀՄ-Կանադա լեգենդար մրցամարտերը:

- Այդ մրցամարտերը, որոնց ինձ բախտ Է վիճակվել մասնակցել, շատ օգտակար Էին ոչ միայն մեր կամ կանադացիների համար (մենք միմյանցից ինչ-որ բան Էինք սովորում), այլ նաեւ` միջազգային հոկեյի համար: Ինչ վերաբերում Է ներկայիս հոկեյին, ապա այն այլ բնույթ Է կրում, շատ բան Է փոխվել, բայց հիմա Էլ քիչ չեն լավ խաղացողները: Եթե օրինակ բերենք Ռուսաստանի հոկեյիստներին, ապա դրանք են Ալեքսանդր Օվեչկինը, Պավել Դացյուկը, Եվգենի Մալկինը… Վերջինին բոլորից բարձր եմ գնահատում:

-Ձեր անունն իր պատվավոր տեղն Է զբաղեցրել հոկեյի պատմության մեջ, Հյուսիսային Ամերիկայի հոկեյի «Փառքի սրահում» Դուք Ռուսաստանի սպորտի լեգենդ եք: Իսկ ո՞վ Է, ձեր կարծիքով, բոլոր ժամանակների լավագույն հոկեյիստը:

-Գիտեք, սա շատ բարդ հարց Է, ինչ վերաբերում Է անձամբ ինձ, ապա ես մեր թիմի կազմում արել եմ այն, ինչ հնարավոր Էր: Մեր ժամանակվա հոկեյը, իրոք, վառ անհատականություններ շատ Է տվել:

- Հայաստանի ձեր գործընկերների հետ համագործակցությունը երկարատեւ հեռանկար ունի: Բայց մեր երկրում եւ Ռուսաստանում հոկեյը տարբեր մակարդակներ ունեն:

-Ես հենց այդ նպատակով Էլ ժամանել եմ Հայաստան, որպեսզի աջակցեմ հայկական հոկեյի մակարդակի աճին: Իսկ մինչ այդ Հայաստանում եղել են մեր ժամանակվա ԽՍՀՄ լավագույն հոկեյիստները, նույնիսկ խաղ են անցկացրել Երեւանում: Այս ամենը մի նպատակ ունի՝ աջակցել հայկական հոկեյի զարգացմանը: Ի դեպ, մեր պայմանագիրը օգտակար կլինի նաեւ Ռուսաստանի հոկեյի համար: Ինձ մնում Է ափսոսալ միայն, որ ընդամենը երկու օր եմ Հայաստանում լինելու, բայց հույս ունեմ, որ նորից կայցելեմ ձեր հյուրընկալ երկիր: Ի վերջո, մենք երկար ժամանակ մի երկրում ենք ապրել:

Հարցազրույցը վարեց Զավեն Վարդանյանը

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա