Վաշինգտոնի ոստիկանությունը քաղաքի փողոցները մարմնավաճառներից ազատելու ընդգրկուն գործողություն է իրականացրել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնի ոստիկանությունը անցած հանգստյան օրերին քաղաքի կենտրոնական փողոցները մարմնավաճառներից ազատելու գործողություն է իրականացրել, որի ընթացքում ձերբակալվել է 60 մարդ: Այդ մասին հայտնել են ԱՄՆ-ի մայրաքաղաքի իրավապահ մարմինների ներկայացուցիչները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
Ձերբակալվել են ինչպես «սիրո քրմուհիները», այնպես էլ նրանց հովանավորները: Խոսքը ոչ միայն փողոցային մարմնավաճառների, այլեւ նրանց այն գործընկերների մասին է, ովքեր կանչով աշխատում էին տեղական հյուրանոցներում կամ իրենց ծառայությունները մատուցում Համացանցի միջոցով:
Գործողությունն իրականացվել է Վաշինգտոնի հյուսիսարեւելյան շրջանում: Ուշագրավ է, որ ԱՄՆ-ի մայրաքաղաքի բնակիչներն իրենք են օգնություն ցուցաբերել ոստիկանությանը. մի շարք դեպքերում կամավոր օգնականներից օժանդակ տեղեկություններն ստացվել են «911» ծառայության միջոցով: