1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 24-ին ստորագրել է Գործատուների միության մասին ՀՀ օրենքը, նաեւ ՀՀ, քրեական դատավարության օրենսգրքում, Լիցենզավորման, Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման, Բանկային գաղտնիքի, Տոհմային անասնաբուծության, Պետական տուրքի, Բանկերի եւ բանկային գործունեության, Դեղերի, Զենքի, եւ Ազգային Ժողովի կանոնակարգ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքները: Այս մասին «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից: