Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղելկանանց տոնի կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել կանանց տոնի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրեսե- ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, ուղերձում ասված է. «Սիրելի կանայք, շնորհավորում եմ ձեզ կանանց տոնի առթիվ: Մեծ է կանանց դերը մեր հասարակության զարգացման գործում, հատկապես` կրթության, մշակույթի, առողջապահության ոլորտներում: Օր-օրի ավելի է մեծանում կանանց ներգրավվածությունը քաղաքական եւ հասարակական կյանքում։ Առանձնահատուկ շնորհավորում եմ բոլոր մայրերին, որ ընտանիքի հենասյունն են, կրողն ու փոխանցողը մեր դարավոր ավանդույթների եւ համամարդկային արժեքների։ Մայրական սերն ու պահանջկոտությունն է, որ ապահովում է հայրենասեր եւ կրթված սերնդի ձեւավորումը: Շնորհավորելով գարնանային այս գեղեցիկ տոնի` Մարտի 8-ի առթիվ՝ մաղթում եմ ձեզ, որ լինեք գեղեցիկ ու հմայիչ եւ միշտ շրջապատված սիրով ու ջերմությամբե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում