Մշակույթ

Շառլ Ազնավուրը նոյեմբերին համերգ կունենա Թել Ավիվում

1 րոպեի ընթերցում

Շառլ Ազնավուրը նոյեմբերին համերգ կունենա Թել Ավիվում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ երգահան-շանսոնյե կինոդերասան Շառլ Ազնավուրը համերգով հանդես կգա Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով The Jerusalem Post անգլալեզու պարբերականը, շանսոնյեն Թել Ավիվի «Նոկիա» համերգասրահում ելույթ կունենա նոյեմբերի 23-ին: Համերգը նվիրված է աշխարհում խաղաղության հաստատմանը և դրան ուղղված հասարակական աջակցության բարձրացմանը:

Երաժիշտը, ով նաև Հայաստանի դեսպանն է Շվեյցարիայում ևՅՈՒՆԵՍԿՕ-ում, «Le Dauphine» թերթին տված հարցազրույցում նշել է, որ ցանկանում այցելել իր մայրիկի ծննդավայր, որը գտնվում է Թուրքիայում` հավելելով, որ թեև ինքը խնդիրներ չի ունեցել թուրք ժողովրդի հետ` չի ընդունում պաշտոնական Անկարայի դիրքորոշումը հայկական խնդրում:

Յոթանասուն տարվա իր կարիերայի ընթացքում Ազնավուրը նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմերում, ստեղծել ավելի քան հազար երգ: Մինչ օրս վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Իսկ ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն` Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում