1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկնային մարմինների միջազգային կատալոգում սեպտեմբերի 24-ին, Երաժշտության շաբաթ Երևանում փառատոնի մեկնարկի,ն անվանի երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի անվամբ աստղ է գրանցվե: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երաժշտության շաբաթ Երևանում նախագծի կազմակերպիչները`աստղի անվանափոխության միջազգային ստանդարտի փաստաթուղթը փառատոնի գալա-համերգից առաջ Հայաստան կբերվի:
«Մեր սիրելի աստղը հավերժ կփայլի անծայրածիր տիեզերքում
В БЕЗМОЛВНОЙ ТАЙНЕ И В БЛЕСТЯЩЕЙ ВЫШИНЕ ВСЕЛЕННОЙ,
ТЕПЕРЬ ПОЕТ ЗВЕЗДА. ТАМ ГОЛОС ФЛОРЫ НЕСРАВНЕННОЙ!»,-Ֆլորա Մարտիրոսյանին նվիրված այս տողերի հեղինակն է փառատոնի կազմակերպիչ, շոումեն Էմիլ Կարատը:
Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է 2012թ. նոյեմբերի 22-ին` 55 տարեկան հասակում, լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների հետեւանքով: Երգչուհու մահից հետո տարբեր երկրներում շարունակվում է նրան նվիրված համերգների կազմակերպումը: Արտերկրի եւ Հայաստանի արվեստագետները շահագրգիռ են նրա ղեկավարած Never again մշակութային շարժումը վերականգնելու հարցում:
«Երաժշտության շաբաթ Երևանում» նախագիծ-փառատոնի շրջանակներում անցկացված ազգային երաժշտության երեկոն նվիրված է եղել անվանի երգչուհուն: