ՄԱԿ-ի փորձագետները մոտ ժամանակներս կվերադառնան Սիրիա
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի՝ քիմիական զենքի փորձագետների առաքելության ղեկավար Օկե Սելստրյոմը հայտարարել Է, որ իրենք մոտ ժամանակներս վերադառնալու են Սիրիա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ֆրանսպրես» գործակալությանը:
«Այո, վերադառնալու ենք Սիրիա: Պլանները դեռեւս պատրաստ չեն, ուստի ես չեմ կարող ասել, թե երբ ենք գնալու, բայց դա կլինի շուտով»,- ասել Է Սելստրյոմը:
Կարդացեք հոդվածը` Русский