Հայաստանում ներկանյութերի արտադրությունն աճել է 5.5 տոկոսով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում լաքաներկանյութերի արտադրության ծավալն այս տարվա հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.5 տոկոսով եւ կազմել 5 հազար 448.4 տոննա: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ նախորդ տարվա առաջին յոթ ամիսներին մեր երկրում արտադրվել է 5 հազար 164.9 տոննա լաքաներկանյութ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամբողջ 2012թ.-ին հանրապետությունում արտադրվել է 10 հազար 848.4 տոննա լաքաներկանյութ: ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում մեր երկրից արտահանված տարբեր տեսակի ներկանյութերի ծավալը գերազանցել է 100 տոննան:

Հայերեն English